ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հանրաքվեն՝ փրկօղա՞կ

Հանրաքվեն՝ փրկօղա՞կ
17.09.2013 | 16:27

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ Հայաստանը հայտնվել է երկու ուժային կենտրոնների՝ Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության ճնշումների կիզակետում, և սպասվում են վատագույն հետևանքներ:

«Մեր կուսակցությունն այս ամսի 12-ին հրավիրել է քաղխորհրդի նիստ և հայտնել իր դիրքորոշումը Մաքսային միություն մտնելու մասին»,- ասաց Պետրոս Մակեյանը irates.am-ի հետ զրույցում:
Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը կարող էր ՌԴ-ին և Արևմուտքին առաջարկել հանրաքվե անցկացնելու տարբերակը:
«Այդ դեպքում Արևմուտքը դիվանագիտորեն կլռեր, իսկ ՌԴ-ն էլ կասեր, ինչպես ընտրություններն եք անցկացնում, այնպես էլ անցկացրեք հանրաքվեն»,- ասաց Պետրոս Մակեյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ